Մեր մասին
FAST ENERGY-ն արևային էներգետիկայի ոլորտում գործող հայկական ընկերություն է, որի գործունեության հիմքում որակն է, ինժեներական ճշգրտությունը և պատասխանատվությունը։ Բարձրորակ սարքավորումների պահուստների, պրոֆեսիոնալ թիմի և նորարարական մոտեցումների շնորհիվ՝ Fast Energy-ն իրականացնում է արևային վահանակների նախագծում, տեղադրում և շահագործում ամբողջ տարածաշրջանում։
Մեր առաքելությունն է արևային էներգիան դարձնել հասանելի, հուսալի և արդյունավետ լուծում բոլորի համար՝ մեկ վայրում միավորելով արևային համակարգերի այն բոլոր հնարավորությունները, որոնք նախկինում հասանելի էին տարբեր տեղերում։
Մենք առաջարկում ենք ծառայությունների ամբողջական փաթեթ՝ անվճար դրոնային չափագրում 1 օրում, անհատական հաշվարկ և նախագծում, սարքավորումների մատակարարում, տեղադրում, համակարգի մոնիթորինգ և 25 տարվա հետվաճառքային սպասարկում։
Մեր լուծումները նախատեսված են ինչպես առանձնատների և բնակարանների, այնպես էլ բիզնեսների, արտադրական ձեռնարկությունների և գյուղատնտեսական շահագործման շինությունների համար։ Յուրաքանչյուր նախագիծ մշակվում է անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով սպառման վերլուծությունը, տանիքի տեխնիկական պարամետրերը և գնորդի երկարաժամկետ ցանկությունները։
FAST ENERGY-ի առաջնահերթությունը ոչ միայն արևային համակարգերի տեղադրումն է, այլ անվտանգ, արդյունավետ և երկարաժամկետ աշխատող էներգետիկ լուծումների ստեղծումը։ Այդ նպատակով օգտագործում ենք հավաստագրված սարքավորումներ, ժամանակակից ինժեներական մոտեցումներ և որակի միասնական ստանդարտներ։
Տեղադրումից հետո՝ անվճար սպասարկում, հրդեհային անվտանգություն (SPD, մետաղական խցիկ), ճկուն վճարում և 25 տարվա երաշխիք։ Գրասենյակ՝ Երևան 0018, Քաջազնունի 3/1։
Երևան 0018, Քաջազնունի 3/1·+374 60 80 88 15·info@fastenergy.am

15 օր
Տեղադրում՝ մինչև 15 օր (պահեստ)
25 տարի
Երաշխիք վահանակների վրա
3–5 տարի
Սովորական հետգնման ժամկետ
24/7
Մոնիտորինգ հավելվածով
